ԳլխավորԼուր

Արևելյան ժողովրդավարություն. Թուրքմենստանի նոր նախագահ է դարձել նախագահի որդին

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ, կառավարող Դեմոկրատական կուսակցության թեկնածու, 40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը:

Այդ մասին հայտարարել է երկրի Ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքմենստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 12-ին: Քվեարկությանը մասնակցել է 3 362 052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,17 տոկոսը։