ԳլխավորԼուր

ՀՀ նախագահն ընդունել է UFAR-ի ռեկտոր Բերտրան Վենարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Բերտրան Վենարը նշել է, որ այս օրերին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, որի շրջանակում փորձել է ոչ միայն իր նպաստը բերել ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու նպատակի իրագործմանը, այլ նաև աջակցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ռեկտորը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները, կրթական նոր ծրագրերը և առաջիկա նախագծերը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար, մասնավորապես առանձնացնելով համալսարանում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի կատարած աշխատանքը կշարունակվի նույն ոգով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ: