ԳլխավորԼուր

ՀՀ փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

2021 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը, տեղեկացնում են փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից։

Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան:

Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Հիշեցնենք, որ գործող նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ի սեպտեմբերի 14-ին, 2017 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում։

Comment here