ԳլխավորԼուր

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Տեղեկացնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։

Ավելի ուշ նախագահն ընդունել էր Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանին, Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին ու Արծվիկ Մինասյանին։

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ ԳՇ երեկվա հայտարարության ֆոնին։

Comment here