ԳլխավորԼուր

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ իր լիազորությունները սահմանափակող օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված նախագծերի փաթեթը, ըստ որի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությամբ, Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահը ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Comment here