Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ (2010-2015 թթ.) Խոսե Մուխիկան,հայտնել է Ուրուգվայի գործող ղեկավար Յամանդու Օրսին։
«Խորը ցավով տեղեկացնում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին: Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և ղեկավար: Մենք ձեզ շատ կկարոտենք, թանկագին բարեկամ: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ տվել եք մեզ և ձեր ժողովրդի հանդեպ ձեր խորը սիրո համար»,-գրել է Օրսին X սոցիալական ցանցում։
Con profundo dolor comunicamos que falleció nuestro compañero Pepe Mujica. Presidente, militante, referente y conductor. Te vamos a extrañar mucho Viejo querido. Gracias por todo lo que nos diste y por tu profundo amor por tu pueblo.
— Yamandú Orsi (@OrsiYamandu) May 13, 2025
Դեռևս տարեսկզբին Մուխիկան հայտնել էր, որ իր մոտ ախտորոշված կերակրափողի քաղցկեղը բուժման ենթակա չէ և հրաժեշտ էր տվել հայրենակիցներին:
Ուրուգվայի նախկին նախագահը հայտնի էր ամբողջ աշխարհում, նրան անվանում էին աշխարհի ամենաաղքատ նախագահ:
Նա միշտ ապրում էր իր գյուղական տանը, նույնիսկ երբ պետության ղեկավարն էր, իր գրեթե ամբողջ աշխատավարձը նվիրաբերում էր բարեգործությանը՝ բավարարվելով դրա մեկ տասներորդ մասով:
Մայիսի 20-ին Մուխիկան կդառնար իննսուն տարեկան։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews