ԳլխավորԼուր

Նորընտիր նախագահը երդվեց

Վահագն Խաչատուրյանը երդմնակալության արարողության ժամանակ

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնության խոսքից և աղոթքից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով Խաչատուրյանին նախագահ էր ընտրել մարտի 3-ին։