Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը՝ երդվելով Կապիտոլիումում կայացած երդմնակալության արարողության ժամանակ։
Երդման արարողությունը վարեց ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը։ Թրամփը երդման ավանդական խոսքերն արտասանեց՝ ձեռքը դնելով ընտանեկան Աստվածաշնչի և Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա:
Դրանից հետո Թրամփը հանդես է եկել նախագահի պաշտոնում առաջին ելույթով, որում խոստացել է.
- լինել խաղաղարար և միավորող;
- Ամերիկան դարձնել ավելի մեծ, ավելի ուժեղ և շատ ավելի բացառիկ, քան երբևէ;
- կառուցել աշխարհի երբևէ տեսած ամենաուժեղ բանակը;
- ԱՄՆ-ի հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով արտակարգ դրության համազգային ռեժիմ մտցնել,
- ինչպես նաեւ այնտեղ զորքեր ուղարկել համար անօրինական միգրանտների ներխուժումը դադարեցնելու համար;
- թմրակարտելները հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ;
- ԱՄՆ-ում ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգական:
- հայտարարել էներգետիկայի ոլորտում արտակարգ դրության ռեժիմ՝ էներգառեսուրսների ներքին արդյունահանումը խթանելու համար;
- պետական գրաքննությունը դադարեցնելու մասին հրամանագիր արձակել;
- իրականացնել առևտրային համակարգի բարեփոխումներ և ստեղծել արտաքին եկամուտների ծառայություն՝ այլ պետություններից տուրքեր հավաքելու համար;
- վերանվանել Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց;
- վերականգնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը;
- ուղարկել ամերիկացի տիեզերագնացներին՝ Մարսի վրա ԱՄՆ դրոշը բարձրացնելու համար:
ԱՄՆ-ի նոր ղեկավարը նաև հայտարարել է, որ այժմ Միացյալ Նահանգների ռազմական հաջողությունների մասին դատելու են ոչ միայն մարտերում տարած հաղթանակներով, այլև ավարտված պատերազմներով, ինչպես նաև այն մարտերով, որոնցից հաջողվել է խուսափել:
Դոնալդ Թրամփը, որն արդեն զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2017-2021 թվականներին, հաղթանակ է տարել 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում։ Նա 19-րդ դարից ի վեր ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն էր, որին չորս տարվա ընդմիջումից հետո հաջողվեց վերադառնալ Սպիտակ տուն։