Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։