ԳլխավորԼուր

Թալիբները մտադիր են բուհերի ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին

«Թալիբան» շարժումը պատրաստվում Է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Tolo News հեռուստաալիքին:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հաղորդել Էր, որ համալսարանների ուսանողներին փոփոխություններ են սպասվում ծրագրերում. երկրորդական առարկաներին կփոխարինեն ավելի ժամանակակիցները, որպեսզի աֆղանցիները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:

«Յուրաքանչյուր առարկա, որը հակասում է իսլամի օրենքներին, կբացառվի (ծրագրերից)»,-հեռուստաալիքը մեջբերում է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանիի խոսքը:

Չի ճշտվում, թե հատկապես որ դիսցիպլիններից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները:

Բարձրագույն կրթության նախարարությունը նաեւ խոստանում Է ապագայում գործարկել հատուկ ծրագիր, որն ուսանողներին թույլ կտա կրթություն ստանալ արտասահմանում:

Comment here