Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17,8 մլն ձայն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Քվեարկությանը մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ։
Կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հավաքել է ավելի քան 3 մլն 300 հազար ձայն, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Խեմատին ստացել է ավելի քան 2 մլն 400 հազար ձայն, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին ստացել է ավելի քան 1 մլն ձայն:
Տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:
Գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։