ԳլխավորԼուր

Հայտնի է իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուի անունը

Նախագահական

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:

Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

Հիշեցնենք, որ մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: