ԳլխավորԼուր

Ռաֆայել Նադալը գերլարված պայքարում հաղթեց Australian Open-ում

Ռաֆայել Նադալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ Australian Open-ի այս տարվա հաղթողը՝ եզրափակչում գերլարված պայքարում առավելության հասնելով ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ։

Չնայած առաջին երկու սեթում Նադալը պարտվում էր, բայց 5 ժամ 28 րոպե ձգված հանդիպման արդյունքում նա հաղթեց Մեդվեդևին։

Այս հաղթանակի շնորհիվ 35-ամյա Նադալը Մեծ սաղավարտի մրցումներում տարած հաղթանակների քանակով նոր ռեկորդ սահմանեց։ Իսպանացին դարձավ առաջին թենիսիստը, որը 21 անգամ դարձել է Մեծ սաղավարտի մրցումների հաղթող։