ԳլխավորԼուր

Ուսանողական մարզական 23-րդ խաղերում ԵՊՀ  ուսանողուհին գրավեց առաջին հորիզոնականը

Էլեն Բախչաջյան

ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ սեղանի թենիսի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցություն ունեցան 8 բուհերի թիմեր, հայտնում են ԵՊՀ-ից:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Բախչաջյանը անհատական պայքարում գրավեց առաջին մրցանակային տեղը:

Երկրորդ տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Գալստյանը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Պետրոսյանը:

Էլեն Բախչաջյան