ԳլխավորԼուր

Երևանի Այգեստան թաղամասի փողոցները կանվանակոչվեն նշանավոր համալսարանականների անուններով

Այգեստան

Երևան քաղաքի ավագանին ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջնորդությամբ պատրաստված նախագիծը, ըստ որի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով:

Երևան քաղաքի ավագանի Լևոն Զաքարյանի պատրաստած նախագիծն ընդունվել է 41 կողմ և 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ:

Ըստ նախագծի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները, ի նշանավորումն անվանի գիտնականների, կանվանակոչվեն պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի, բուսաբան Արմեն Թախտաջյանի, ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի և լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անուններով: