ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ուսման վարձերը չվճարած ուսանողները կարող են մասնակցել ուսումնական գործընթացին. ԵՊՀ

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ Երեւանի պետական համալսարանը թույլ է տալիս այս ընթացքում ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին:

Այս մասին նշված է համալսարանի կայքէջում։

«ԵՊՀ-ն հորդորում է ուսանողներին հնարավորության դեպքում վճարել ուսման վարձը և խուսափել պարտքեր կուտակելուց։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վարձերի վճարման հետ կապված դժվարություններ ունեցող ուսանողներին չի արգելվի մասնակցել առցանց կազմակերպվող դասընթացներին:

Ավարտական կուրսերի ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:

Հիշեցնենք, որ ուսման վարձավճարը կարող եք վճարել առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» https://www.idram.am/ վճարային համակարգի օգնությամբ»-նշված է հաղորդագրության մեջ:

ԵՊՀ բանկային վավերապայմանները.

Կազմակերպություն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
Բանկը «Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) 2470100009060000
Նպատակում նշել Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)

 

Comment here