ԳլխավորԼուրԿրթություն

Ոչ բակալավրիատի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին:

Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը:

Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվելու է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Նախագիծը չի վերաբերվում բակալավրիատի ուսանողներին։

 

Comment here