ԳլխավորԼուր

Երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում՝ «Միացե՛ք»

Երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում` «Միացե՛ք» վանկարկումներով կոչ անելով ուսանողներին միանալ ու պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։

Երիտասարդներն այսօր իրենց ակցիան մեկնարկեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտից, այնտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան։

Այստեղ ուսանողները պահանջում էին հանդիպում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ ռեկտորը տեղում չէ։

«Ուսանո՛ղ, զարթնիր», «Հայ ազգ, ոտքի», «Արցախ, ոտքի», «Զարթնիր լաո» վանկարկումներով ուսանողները շարժվեցին դեպի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ու Հյուսիսային համալսարան։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին մի խումբ երիտասարդներ երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։