ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

ՌԴ ուսանողները՝ հեռավար կրթության դրական եւ բացասական կողմերի մասին

Ռուսաստանյան բուհերի՝ հարցման մասնակցած ուսանողների 70%-ը դժգոհել են հեռավար ուսուցման ընթացքում համակուրսեցիների եւ դասախոսների հետ շփման պակասից։ Այդ մասին են վկայում RAEX գործակալության անցկացրած հարցման արդյունքները։

Հեռավար կրթության հիմնական թերությունը շփման պակասն է։ Ուսանողների 70,2%-ը նշել է, որ իրենց չի բավականացնում շփումը համակուրսեցիների եւ դասախոսների հետ, 36,9%-ը խոստովանել է, որ դժվարություններ են ունենում աշխատանքները կազմակերպելիս։ 33,8%-ը նշել է պրակտիկ եւ լաբորատոր աշխատանքների պակասը։

Հեռավար ուսուցման դրական կողմ հարցվածների կեսից ավելին համարել են իրենց ժամանակը պլանավորելու եւ ինքնուրույն աշխատելու ունակությունը մեծացնելու հնարավորությունը։

Հեռավար կրթության առավել մատչելի միջոցներից ավելի քան 90%-ը նշել է էլեկտրոնային նամակագրությունը դասավանդողների հետ։ Ուսանողների 75,3%-ը հանձնարարություններ է ստանում վիրտուալ անձնական էջում։ 72,3%-ը ինտերակտիվ աշխատանքներ է կատարում (թեստեր, հարցումներ եւ այլն)։ Առավել զարգացած այնպիսի ձեւերը, ինչպիսիք են, օրինակ, տեսասեմինարները, հասանելի են 70%-ից պակաս հարցվածներին։

Բացի դա, ուսանողների 58,1%-ը դժգոհել է տեխնիկայի աշխատանքից։ Մոսկվայում կապի որակի եւ տեխնիկական այլ խնդիրների մասին բարձրաձայնել է հարցվածների 47%-ը, մարզերում՝ 71,2%-ը։ Տեխնիկական պայմաններից որեւէ դժգոհություն չի արտահայտել 13,6%-ը։

Ռուսաստանի բուհերի մեծ մասը դեռեւ չի կարողացել անցում կատարել բոլոր առարկաների հեռավար ուսուցմանը։ Միջին հաշվով ուսանողների լոկ 40,9%-ն է հայտարարել, որ բոլոր առարկաներին հեռավար հասանելիություն ունի։ Եվ եթե Մոսկվայում լիակատար հասանելիության մասին նշել է հարցվածների 52,2%-ը, ապա շրջաններում՝ 29,2%-ը։

Հարցումն անց է կացվել RAEX գործակալության կողմից 2020-ի մայիսին։ Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 153 բուհի ավելի քան 6000 ուսանող։

 

Comment here