ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ի առաջին կուրսեցիներն այցելել են «Տիգրանակերտ» արգելոց

Սեպտեմբերի 9-ին բարձր միավորներով Արցախի պետական համալսարան ընդունված մի խումբ առաջին կուրսեցիների համար կազմակերպվել է արշավ դեպի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց, տեղեկացնում են ԱրՊՀ-ից։

«Նախորդ արշավը կազմակերպվել էր դեպի Կատարո վանք: ԱրՊՀ ուսանողների համար արշավները դեպի Արցախի պատմամշակութային վայրեր շարունակական են լինելու: Նպատակը հայրենաճանաչողությունն է, ուսումնական առօրյան ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելը:

Արշավներն իրականացվում են ԱրՊՀ ղեկավարության, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի, ինչպես նաև ուսանողական խորհրդի աջակցությամբ: Ուսանողների խոսքով` նմանատիպ միջոցառումներն անհրաժեշտ են և պատմաճանաչողական նշանակություն ունեն մասնակիցների համար»:

Comment here