ԳլխավորԼուր

Վրաստանում հարսանիքներն արգելված չեն. ներկա կարող է լինել առավելագույնը 10 մարդ

Հարսանիք

Վրաստանի կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել, տեղեկացնում է «Ալիք մեդիան»:

Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմից, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա:

Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը:

Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների  քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:

Comment here