ԳլխավորԼուր

Վրաստանի ԱԺ-ն մերժել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Բողոքի ակցիա Թբիլիսիում (7 մարտի, 2023)

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը պաշտոնապես հետ կանչելու համար այն պետք է ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ չընդունվի։

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի առաջին տարբերակը։ Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք ցրելու համար ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեցին։ Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից։

Օրինագծի ընդունման դեմ կտրուկ դեմ են արտահայտվել Վրաստանի ընդդիմությունը, երկրի նախագահը, ԱՄՆ-ի Պետդեպը, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

Բողոքի ակցիա Թբիլիսիում (մարտ, 2023)