ԳլխավորԼուր

Ուսանողները կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեցին

Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ իրականացնող երիտասարդները որոշեցին իրենց երթն ամփոփել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու նվեր հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ինքն այլ ելք չունի` դատվելու է ու քանի որ շուտով դատվելու է, մենք որպես բարի կամքի դրսևորում նրա համար կառավարության դիմաց նվեր ենք ցանկանում փոխանցել` առաձին անհրաժեշտության պարագաներ` կալանավայրում օգտագործելու համար»,– հայտարարեց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

Մի քանի երիտասարդ ցանկացան մոտենալ շենքի աստիճաններին` փաթեթն այնտեղ դնելու համար, սակայն ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին, այդ թվում Հարությունյանին։

Մյուս երիտասարդները սկսեցին վանկարկել «Պայքար», «Ամո՛թ», «Դավաճան»։

Հիշեցնենք, որ առավոտից «Միացե՛ք» վանկարկումներով կոչ անելով ուսանողներին միանալ ու պայքարել հանուն Արցախի և Հայաստանի,  ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Երևանի տարբեր բուհեր։