ԳլխավորԼուր

Բողոքի ակցիա ու բերման ենթարկվածներ՝ Երեւանում

Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում` Ազնավուրի հրապարակում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ոստիկանները բերման են ենթարկել Անկախության 30-ամյա տարեդարձի միջոցառման դեմ բողոքող քաղաքացիների։

Նշենք, որ այսօր կեսօրից Ազնավուրի հրապարակում քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով չեղարկել Անկախության տոնի միջոցառումները։

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ որքան էլ իրենց բերման ենթարկեն, փողոցը չեն լքելու ու շարունակելու են պայքարել։

Comment here