Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքում շինությունների պատերի վրա որմնանկարներ պատկերելու նպատակով։
Որմնանկարները պատկերվելու են հետևյալ թեմաներից որևէ մեկով․
— «Հետհամաճարակային ապագա»,
— «Օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Մրցույթի պահանջները
• Որմնանկարների էսքիզները պետք է կատարվեն վերը նշված թեմաներից որևէ մեկով․
• ընտրվելու դեպքում մրցույթին դիմողները պիտի կարողանան իրականացնել որմնանկարների պատկերման ամբողջական աշխատանքը համաձայնեցված ժամկետում․
• մրցույթին հնարավոր է դիմել անհատապես կամ ստեղծագործական խմբով․
• որմնանկարները պետք է պատկերվեն այնպիսի ներկերով, որ երկար պահպանվեն (առնվազն մի տարի)․
• որմնանկարների չափսերը պիտի լինեն առնվազն 20 քմ։
Դիմելու կարգը
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել
— էսքիզներ
— պորտֆոլիո (եթե պորտֆոլիոն ներառում է որմնանկարներ, դա կհամարվի առավելություն)
— բյուջե (ձևաթուղթը հասանելի է այստեղ)
— մեկ որմնանկար նկարելու համար պահանջվող ժամկետները և առաջարկվող չափս(եր)ը։ Կարելի է առաջարկել նաև ներկայացված ցանկից կոնկրետ շենքի հասցեն, որտեղ ստեղծագործողը նախատեսում է պատկերել այդ որմնանկարը։ Հնարավոր է նաև ներկայացնել պատկերման վայրի ձեր առաջարկը՝ համաձայնեցնելով Երևանի քաղաքապետարանի հետ։
Մրցույթի մասնակցության փաթեթն ուղարկել հետևյալ հասցեով․ Lusine.Martirosyan@freiheit.org վերնագրում նշելով՝ որմնանկարի մրցույթ_անուն ազգանուն
Որմնանկարների հնարավոր պատկերման վայրերն են հետևյալ տարածքները (նկարները հասանելի են այստեղ)․
• Հրազդանի կիրճ, Դավթաշենի կամրջի տակն ընկած հատվածում,
• Գլինկայի փողոց, Մ․ Խորենացի փողոցին մոտ,
• Հ․ Թումանյանի փ․ 13,
• Գ․ Նժդեհի փողոց 21 (տե՛ս նկարն այստեղ),
• Դավթաշենի կամրջից Վ․Վաղարշյան փողոց տանող հատվածի աջ պատը (տե՛ս նկարն այստեղ)։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2021 թ․ հոկտեմբերի 12-ը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2021 թ. հոկտեմբերի 20-ը, ինչից հետո մինչև նոյեմբերի 15-ը կպատկերվեն որմնանկարները:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։