ԳլխավորԼուր

Ռոման Ամոյանը բերման է ենթարկվել ԱԺ-ի մոտից (տեսանյութ)

Վաղ առավոտից ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

Լարված իրավիճակ է ԱԺ-ի հարակից տարածքում։ Նախնական տվյալներով՝ ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների մեջ է նաեւ ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը։

Comment here