Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ Երևանի Կոմիտասի պողոտայի մի հատված են փակել։
Երիտասարդները վանկարկել են «Պայքար», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։ Նրանք հասարակական տրանսպորտն են կանգնեցրել և «Սկսվել ա» պաստառով բարձրացել ավտոբուսի վրա։
ՀՅԴ երիտասարդական միությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունը ակցիա իրականացնող ՀԵՄ-ի 5 անդամի բերման է ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր երևանյան 15 բուհում միաժամանակ «Ուսանող, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։