ԳլխավորԼուր

«Գլաձոր»-ում նշվել է հնդկական գարնան փառատոնը՝ Հոլին

«Գլաձոր»-ում նշվել է հնդկական գարնան փառատոնը՝ Հոլին

Մարտի 9-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում մեծ շուքով նշվել է ամենամյա հնդկական գարնան փառատոնը՝ Հոլին, հայտնում են բուհից։

Հնդիկ ուսանողները, ապրելով ու սովորելով Հայաստանում, հավատարիմ են ազգային տոներին։ Ավելին՝ շքեղ տոնի ու խրախճանքի մասնակից են դարձնում նաև հայ ընկերներին և դասախոսներին։

Հոլին Հնդկաստանի ամենահայտնի տոներից է, որը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը՝ չարի նկատմամբ։ Այն տոնվում է ամբողջ աշխարհում, Հնդկաստանի բնակիչների կողմից՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։ Այն գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի։

Տոնակատարության մասնակիցները ջրում են իրար գունաներկված ջրով ու բուժիչ խոտերի ծաղկաթերթեր ցանում։ Իսկ ամենակարևոր զարդարանքներն այդ տոնին համարվում են ժպիտներն ու կոլորիտային հագուստները։