ԳլխավորԽճանկար

Թմրաշրջանառությունը Հայաստանում աճում է. ի՞նչ են պատմում ուսանողները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում թմրանյութերի առքն ու վաճառքը, որոշ տեղեկություններով, մեծ տարածում է ուսումնական հաստատություններում, անգամ՝ բանակում. Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է ահազանգում: Նշում է, որ 1500-ից 3000 «Թելեգրամ» ալիքներ կան, որտեղ թմրանյութեր են վաճառվում: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ հայտնել է, որ միայն այս տարվա սկզբին թելեգրամյան ալիքներով թմրադեղերի վաճառքի 143 դեպք է հայտնաբերվել:

Որքանո՞վ են թմրանյութերի օնլայն վաճառքից տեղյակ ուսանողները: Հարցման մասնակիցների գերակշռող մասը պնդում է՝ չեն լսել, չեն տեսել: Բայց կան նաեւ խոստովանողներ՝ նման հայտարարությունները շատ են:

Կախված թմրադեղի տեսակից՝ հետեւանքները տարբեր են՝ սրտանոթային, շնչառական խնդիրներից մինչեւ հոգեկան խանգարումներ, իմունային համակարգի թուլացումից մինչեւ մահ:

Մանրամասները՝ Usanogh.am-ի տեսանյութում: