ԳլխավորԼուր

Ուսանողական երեկույթը ողբերգության է վերածվել Նելսոն Մանդելայի համալսարանում

Նելսոն Մանդելայի համալսարանի մասնաշենքերից

Ուսանողական երեկույթը ողբերգության է վերածվել այսօր վաղ առավոտյան, երբ Նելսոն Մանդելայի համալսարանի մասնաշենքի մոտ (NMU, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Քեբարխա) տաքսին մխրճվել է երիտասարդների բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է մեկ ուսանող, ևս 10 մարդ վիրավորվել է:

Տեղեկությունը հայտնում է «Herald» պարբերականը։

Տաքսու է 24-ամյա  վարորդը ձերբակալվել, մեքենան առգրավվել է հետագա հետաքննության համար:

Ոստիկանության ներկայացուցիչ կապիտան Անդրե Բիթջը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Պրոտեա ռոուդում գտնվող մասնաշենքի մոտ: 22-ամյա ուսանող է մահացել, նրա անունը դեռ չի հրապարակվում։

Նախնական տվյալներով՝ ծանր վիրավորված ուսանողը մահացել է ստացած վնասվածքներից Լիվինգսթոնի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

«Հիվանդանոց տեղափոխված 10 ուսանողներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում էին, ևս վեցը՝ ծանր, իսկ մյուս երկուսը աննշան վնասվածքներ են ունեցել»,-ասել է Բիթջը:

Ոստիկանությունում քննվում են դիտավորյալ սպանության, մեքենան անզգուշությամբ կամ հարբած վիճակում վարելու վարկածները:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews