ԳլխավորԼուր

Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈւԹ

2017 թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տարել Խոսե Ռիվաս Բաստարդոյի (Վենեսուելա) նկատմամբ՝ նվաճելով առաջին կիսամիջին քաշային կարգում WBA Continental չեմպիոնական գոտին:

«Paddy’s day boxing show»-ի մենամարտը կայացել է մարտի 15-ին Դուբայումի։ Բաչկովն առաջին ռաունդում առավելություն է ունեցել, իսկ արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։

Սա հայաստանցի 32-ամյա մարզիկի թվով 7-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Բաչկովի 30-ամյա մրցակիցը մինչ այս պարտություն չէր ունեցել։