Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:
1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը Սլովակիան ներկայացնող Անդրեյ Շեմեզն էր: Մենամարտի վերջում բոլոր 5 մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:
Նա դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ օգոստոսի 1-ին կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն, ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:
Հաղթելու դեպքում Դարչինյանն առնվազն կապահովի բրոնզե մեդալը:
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։