ԳլխավորԼուր

Պրակտիկայի հնարավորություն ուսանողների համար ՀՀ ՊՆ-ում

ՀՀ ՊՆ շենքը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ճարտարապետություն, քաղաքային տնտեսություն և շինարարություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիներին, ինպես նաև նույն մասնագիտություններով վերջին կուրսում սովորող ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով մինչև երկու ամիս ժամկետով պրակտիկա անցնելու:

Այս մասին հայտնում են ՃՇՀԱՀ-ից։

Պրակտիկայի ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ցանկացողներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել eduard.sargsyan@mil.am էլեկտրոնային հասցեին:

Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 1-ը:

Պրակտիկայի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է ինքնակենսագրականների ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույցի անցկացման միջոցով:

Նախապատվություն կարող է տրվել օտար լեզուների միջին և բարձր մակարդակ ունեցող դիմորդներին:

Մանրամասների համար զանգահարել 010-29-44-28 հեռախոսահամարով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews