ԳլխավորԽճանկար

Ուսանողը ետ է պահանջել փողը եւ հրազենային ծանր վնասվածք ստացել

Հունիսի 4-ին, տեղի ժամանակով ժամը 12-ի մոտակայքում Սանկտ-Պետերբուրգի Նեւսկի պողոտայում հրազենային վիրավորում է ստացել եւ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել համալսարանի 24-ամյա մի ուսանող, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Ավելի ուշ պարզվել է, որ ուսանողը վճարել է աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստող մի կազմակերպության՝ բժշկական գրքույկ ստանալու համար, սակայն որոշ ժամանակ անց չստանալով փաստաթուղթը՝ գնացել է տվյալ կազմակերպություն ու ետ է պահանջել տված գումարը։

Կազմակերպության անվտանգության աշխատակից, 42-ամյա Զաուր Քարիմովը, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած զենքով կրակել է երիտասարդի գլխին եւ դիմել փախուստի։

Քայլեր են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Comment here