Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Զոհվել է ՇՊՀ-ի ուսանողը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, Շիրակի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

20-ամյա Էլֆիկ Ավետիսյանը Շիրակի մարզի Հայկավան համայնքից էր։ Պաշտպանության բանակ էր զորակոչվել համալսարանում 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Էլֆիկ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։

Comment here