Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված` թշնամին դիմել է փախուստի

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,
ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած
դիրքերը, հայտնվել է ծուղակում։

Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։

Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։

Comment here