Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում. երեխա է վիրավորվել

Ինչպես հայտնում է Armlur-ը՝ հղում կատարելով իրանական Anaj գործակալությանը, երեք արկ է ընկել Իրանի Իսլամական Հանրապետության Խոդաֆարին շրջանում։ Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա (6 տարեկան), վնասվել է 6 տուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։ Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներգրավել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի վրա։

Բացի այդ՝ Իրանի ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու սահմանամերձ տարածքում։

Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայված են Արցախի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանին։

Comment here