Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊԲՀ շրջանավարտ եւ ուսանող մերօրյա հերոսները

«Մերօրյա հերոսները» շարքի ներքո ներկայացված են մոտ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտների և ուսանողների հերոսական պատմությունները:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմը մեզնից խլեց ապագա բժիշկների, զինվորական երդում տված ռազմական բժիշկների, դեղագետների. նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի:

«100-ամյա պատմություն ունեցող բժշկական բուհը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացած հերացիականների հիշատակը կփոխանցի ապագա սերունդներին` նրանց կատարած սխրանքն օրինակ դարձնելով յուրաքանչյուրի համար:

Հանգչեք խաղաղությամբ, ձեր հիշատակը հավերժ է մերօրյա հերոսներ…»,-նշված է բժշկական համալսարանի հաղորդագրության մեջ։

Comment here