Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձան Հայրենիք, տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս»:
Ստորև՝ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.
Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգիսի։
Comment here
You must be logged in to post a comment.