Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ամառային ճամբար՝ Արցախյան պատերազմում զոհված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված զինծառայողների երեխաների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU Armenia) կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մեր հերոսների զավակների համար:

Ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ: Ծրագրի շրջանակներում փոքրիկները կանցկացնեն ուրախ և ակտիվ ժամանց, բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչպես նաև կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:

Ծրագիրը ներառում է.

• էքսկուրսիաներ և արշավներ դեպի հետաքրքիր և տեսարժան վայրեր

• ձեռքի աշխատանք

• սպորտային խաղեր (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս)

• լող

• ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր

• հայ ազգային երգ ու պար

• մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ

• երեկոյան ուրախ և ակտիվ ժամանցային ծրագիր։

Երեխաները կստանան երեքանգամյա սնունդ, որը պատրաստվում է տեղում հմուտ խոհարարների կողմից:

ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը գտնվում է գեղատեսիլ Հանքավանոմ և պատրաստ է անվճար հյուրընկալել մեր հերոսների 7-13տ.  երեխաներին՝ ծնված 2008-2014 թթ.:

«Հետաքրքրված անձանց երեխաների հետ միասին խնդրում ենք մոտենալ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ (Մելիք-Ադամյան 2/2) չորեքշաբթի՝ հունիսի 2-ին՝ 14:00-17:00-ն կամ զանգահարել 060 72 22 22 հեռախոսահամարով:

Չմոռանաք ձեզ հետ բերել երեխաների անձնագրերի կամ ծննդյան վկայականների պատճենները և երկուական անձնագրի լուսանկար (35 x 45 մմ):

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ յուրաքանչյուր երեխա կարող է մասնակցել առաջարկվող փուլերից (օգոստոսի 2-12 եւ 16-26) միայն մեկին: Տեղերը սահմանափակ են: Ազատ տեղերը լրանալուն պես դիմումների ընդունումը կդադարեցվի:

Հ.Գ. Տվյալների իսկությունը ճշտվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ»,-նշված է հայտարարության մեջ:

Comment here