Մեկնարկել է Արցախի պետական համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ամառային վրանային ուսանողական ճամբարը, որն անց է կացվում Պատարա գյուղի տարածքում։
Հաղթահարելով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված առկա դժվարությունները՝ այսօր մոտ ութ տասնյակ ուսանողներ, պատասխանատուների ուղեկցությամբ, ճանապարհվել են ճամբար՝ ամառային հանգիստն արդյունավետ և հաճելի անցկացնելու համար։
Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան Պատարայի գեղատեսիլ բնության գրկում վայելելու իրենց ամառային հանգիստը, ինչպես նաև մասնակցելու
- պաշտոնական հանդիպումների,
- հրատապ թեմաներով դասախոսությունների,
- բանավեճերի,
- քննարկումների,
- ճանաչողական արշավների,
- էքսկուրսիաների,
- մարզական ու մշակութային ծրագրերի:

