Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Պատերազմին մասնակցած 1026 ուսանողներ ուսման վարձի փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել փոխհատուցելու 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների 2021-22 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը։

Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 242 մլն դրամ։ Այդ գումարի շրջանակներում կփոխհատուցվեն այն 1026 ուսանողների վարձավճարները, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմռան ընթացքում։

Կառավարության ներկայացրած տեղեկանքի համաձայն, որոշման շրջանակներում 2021թ–ից առ այսօր ուսման վարձի փոխհատուցում են ստացել բուհերի 7318 ուսանողներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 595 930 700 դրամ, և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 512 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 52 543 300 դրամ: