Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Թուրքը Բերձոր ոտք չի դնի. հայկական կողմը կարեւոր բարձունք է գրավել

Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Քարինգ (Արփագյադուկ) գյուղի մոտակայքում գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Այդ մասին գրել է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը։

«Ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, մնացած կորուստները ճշտվում են։ Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։

Թուրքը Բերձոր ոտք չի դնի»,-նշված է գրառման մեջ։

Comment here