ԳլխավորԼուր

Թշնամին խուճապահար փախել է Բերձորի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից

Ադրբեջանական բանակի զինծառայողները մարդուժի մեծ կորուստներ կրելով՝ խուճապահար փախել են Արցախի Բերձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Արցախի առանձին հատվածներում շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշված է հրապարակման մեջ:

Comment here