ԳլխավորԼուր

Ուսանողական մարզական խաղեր. ԵՊՀ ուսանողը դարձել է բազկամարտի չեմպիոն

Կայացավ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությունը, հայտնում են ԵՊՀ-ից:

ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանը 80 կգ քաշային կարգում՝ ձախ ձեռքով պայքարում, զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը:

90+ կգ քաշային կարգում՝ և՛ աջ, և՛ ձախ ձեռքով պայքարում, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սերոբ Ժամկոչյանը: Յուրա Թարվերդյանն էլ 80+ կգ քաշային կարգում՝ աջ ձեռքով պայքարում, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Աջ ձեռքով պայքարի երրորդ տեղում դարձյալ Արման Հարությունյանն էր:

Մրցապայքարում երրորդ տեղը գրավեցին ԵՊՀ մարզիկներ Վահրամ Պողոսյանը և Յուրա Թարվերդյանը: Մարզիչներն էին Աշոտ Սարգսյանը և Հայկ Բաբուլյանը:

ԵՊՀ մարզիկների հաղթանակին նախորդել են երկամսյա պարապմունքներ: Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությանը մասնակցում էին 8 համալսարանների մարզիկներ: