«Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգին» համապատասխան՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար:
Մրցույթն անցկացվելու է 2024 թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․ դեկտեմբերի 9-ն է (ներառյալ)։