ԳլխավորԼուր

Մահացել է ԵՊՀ դասախոս Սեմյոն Նիգիյանը

Մահացել է ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը։ Այս մասին նշված է պարետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում։

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի՝ պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։

Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:

Հանգչեք խաղաղությամբ»,- գրել է Ավինյանը։

Comment here