ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն կազմակերպում է դպրոցականների ամենամյա օլիմպիադա

2021 թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվում է դպրոցականների ամենամյա օլիմպիադա:

Այն նախատեսվում է անցկացնել 2 փուլով:

2021 թ. մարտի 13-ին՝ ժ. 11.00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կմեկնարկի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Մարտի 27-ին՝ ժ. 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն՝ հեռ.՝ 010-55-40-03, 060-710-132, e-mail: pre-ued@ysu.am:

Օիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին (սկիզբը՝ ժ. 15.00-ին), ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Comment here