ԳլխավորԼուր

Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա — Երեւան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», — ասված է հաղորդագրության մեջ:

2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները:

2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:

Comment here