ԳլխավորԼուր

Ռուսաստանում 16-ամյա դեռահասը սպանել է 17-ամյա ընկերուհուն. պատճառը խանդն է

Սպանություն Եկատերինբուրգում

Եկատերինբուրգում օգոստոսի լույս 7-ի գիշերը 16-ամյա դեռահասը դանակահարել է 17-ամյա ընկերուհուն, հաղորդում է e1.ru-ն։

Սպանությունը տեղի է ունեցել Նադեժդինսկայա փողոցում գտնվող բարձրահարկ շենքի բնակարանում։

Հայտնի է դարձել, որ օգտվելով հանգամանքից, որ դպրոցական ընկերոջ ծնողներն ամառանոցում են, հանցագործն ընկերուհու հետ եկել է նրանց տուն, ապա օղի խմելուց հետո սկսել է հարցաքննել ընկերուհուն՝ արդյոք նա դավաճանում է իրեն։ Ապա նրան տարել է լոգասենյակ, շարունակել ծեծլ, ապա եւ սպանել։

Հաղորդվում է, որ դեռահասի արյան մեջ թմրանյութի ու ալկոհոլի հետքեր են հայտնաբերվել։